Եվրոպական միությունն ու ՀՀ կառավարությունը աջակցում են Տավուշի մարզում գյուղացիական տնտեսությունների կարողությունների զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը

Փետրվարի 15-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի» անդամ, «Հովանի» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի նախագահ Անետա Եղիկյանի միջև կնքվեց պայմանագիր՝ Տավուշի մարզի Արճիս համայնքում կոոպերատիվի կողմից հիմնադրված ջերմոցային տնտեսության արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ: Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում ջերմոցային տնտեսության համար ձեռք է բերվելու նոր արտադրական սարքավորումներ և գույք, ստեղծվելու է չորս նոր աշխատատեղ: Ջերմոցային տնտեսության արդիականացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն 2019թ. հունիս ամսին: