Եվրոպական միությունը և ՀՀ կառավարությունն աջակցում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունների կարողությունների զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը

 Փետրվարի 19-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի» անդամ, «Բեսթ գրին գարդեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Մերի Բարսեղյանի միջև կնքվեց պայմանագիր՝ Տավուշի մարզի Դովեղ համայնքում կոոպերատիվի կողմից հիմնադրված բուսական և հատապտղային թեյերի արտադրամասի արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ: Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում թեյերի արտադրությամբ զբաղվող տնտեսության համար ձեռք է բերվելու նոր արտադրական սարքավորումներ և գույք, ստեղծվելու է չորս նոր աշխատատեղ: Արտադրամասի արդիականացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն 2019թ. հունիս ամսին: