Եվրոպական միության փորձագետները «ՍիՍիԴի» ՀԿ-ում

Դեկտեմբերի 2-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմը կազմակերպության գրասենյակում հյուրընկալեց պաշտոնական այցով Տավուշի մարզ այցելած ԵՄ միջազգային փորձագետներ Զինտա Միեզայնեին (Քաղաքացիական հասարակության, արդարադատության և մարդու իրավունքների գծով ավագ փորձագետ, թիմի ղեկավար), և Դոչկա Անդրեևային (Գյուղական զարգացման և քաղաքացիական հասարակության գծով փորձագետ):

Այցի ընթացքում փորձագետները ծանոթացան ոչ միայն կազմակերպության գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին, այլև անդրադարձան Տավուշի մարզում զարգացման և կատարելագործման նախադրյալներ ու ներուժ ունեցող ոլորտներին՝ արտադրության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլն:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև ԵՄ և ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ձեռքբերումներն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Այցի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու վերոնշյալ ծրագրի շրջանակներում կառուցվող Կաթի վերամշակման գործարան և Բերդավանի գինու գործարան: