Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իրականացնում է շարունակական ծրագրեր, որն ուղղված է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը: Այս ծրագրի շրջանակներում 2012թ. հոկտեմբերին Նոյեմբերյանի ավագ դպրոցում հիմնվեց Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն: Տարածաշրջանի երիտասարդական խմբի անդամների և բարձրդասարանցիների համար կազմակերպվեց դասընթաց եվրոպական փոխանակման կրթական ծրագրին դիմելու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ ծրագրի մասնակիցները ծանոթացան ԵՄ անդամ պետություններին բնորոշ կենցաղային և մշակութային առանձնահատկությունների: Ծրագիրը շարունակական է: Ամեն տարի` փոխանակման ծրագրերի մեկնարկից առաջ, կազմակերպվում է նախապատրաստական դասընթաց դիմորդների նոր խմբի համար: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Երիտասարդական բանկ»-ի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ սեպտեմբեր, 2012թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 3 500