ԴԱՍԸՆԹԱՑ ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Տավուշի մարզի 18-45 տարեկան գործարարությամբ զբաղվելու ներուժ և ցանկություն ունեցող անհատներին կամ մինչև երեք տարի պետական գրանցում ունեցող ձեռնարկատերերին մասնակցելու  «Սկսնակ բիզնեսներ» մասնագիտական դասընթացին: Դասընթացն ուղղված է աջակցելու սկսնակ գործարարներին   ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:  Դասընթացի մասնակիցները լրացուցիչ հնարավորություն կունենան  դասընթացի ընթացքում կազմելու բիզնես ծրագրեր և ստանալու ֆինանսական աջակցություն  բիզեսի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված արտադրական սարքավորումներ,  արտադրական հումք կամ արտադրական պայմանների բարելավման այլ միջոցներ ձեռք բերելու համար: Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Մասնագիտական հմտություններ
  • Ապրանքի, ծառայության շուկայական հմտություններ
  • Իրագործելիություն և կենսունակություն
  • Որակյալ արտադրանք
  • Մարքեթինգ՝ բրենդավորում, դիզայն, թիրախավորում, արժևորում, գովազդ և Փի Ար հմտություններ
  • Հումք, պահեստավորում և անձնակազմի ընտրություն
  • Շուկայական գներ, գերավճարներ և ծախսեր,ենթակառուցվածքներ
  • Իրավական անվտանգություն, վարչական, բազային ֆինանսներ, հարկային դաշք, ընկերության ձևավորման տարբերակներ
  • Վաճառք
  • Հաշիվ-ապրանքագրեր և դրամական հոսքեր
  • Պլանավորում և բյուջետավորում

Դասընթացի տևողությունը 20 օր է: Դասընթացը կազմակերվելու է  Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքային կենտրոններում: Խրախուսվում է մասնակցություն հատկապես գյուղական բնակավայրերից, ինչի համար  մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կահատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից: Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ:  Մասնակցությունն անվճար է:

Մասնագիտական դասընթացի առաջին փուլի դիմումների վերջնաժամկետն է 31.01.2018:

Լրացված հայտադիմումը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով narineghazinyan7@gmail.com կամ  ներկայացնել «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրեսենյակ ՝ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, Երևանյան 5/7:

Հեռախոս՝ +374 0266 2 44 55

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից:

Դիմումի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ: