ԴԱՍԸՆԹԱՑ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Տավուշի մարզի կաթնամթերքի արտադրության ոլորտում ներառված անձանց և կաթնամթերք արտադրողներին մասնակցելու որակի կառավարման համակարգի դասընթացին:

Դասընթացը ներառում է հետևյալը՝

  • որակի կառավարում, ներառյալ որակի կառավարման համակարգի սերտիֆիկացում և կրթական ռեսուրսներ
  • անվտանգության և որակի վերաբերյալ հաշվետվությունների կազմում
  • որակի նոր միտումների որոնում, աշխատանքային առաջնահերթությունների ստեղծում և միջոցառումների բարելավմանն ուղղված լուծումներ
  • որակի համակարգի գործընթացի խնդիրների բացահայտում և լուծում
  • կառավարման նոր և ծախսարդյունավետ լուծումներ
  • բոլոր լավագույն փորձերի ուսումնասիրության ապահովում
  • գործողություների պլանավորում
  • դիզայնի ռիսկերի որոնում և տվյալ ռիսկերի մոնիտորինգի իրականացում` արտադրանքը ստեղծող և զարգացնող թիմի հետ միասին
  • կազմակերպության արտադրանքի որակի զարգացման պրակտիկայի բարելավում և զարգացում
  • բարդ գործընթացների կատարելագործման մեթոդների նախաձեռնում, կայուն գործընթացների զարգացում
  • տեխնիկական արտադրանքի և գործընթացների վերլուծության, ընթացակարգերի կատարելագործում:

Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ:  Մասնակցությունն անվճար է:

Մասնագիտական դասընթացները տեղի կունենան Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ և Դիլիջան քաղաքում: Խրախուսվում է մասնակցություն հատկապես գյուղական բնակավայրերից, ինչի համար  մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կահատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից:

Դիմումների վերջնաժամկետն է 01.08.2018:

Լրացված հայտադիմումը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով narineghazinyan7@gmail.com կամ  ներկայացնել «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրեսենյակ ՝ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, Երևանյան 5/7:

Հեռախոս՝ +374 0266 2 44 55

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից:

Դիմումի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ: