ԴԱՍԸՆԹԱՑ ԲԻԶՆԵՍ ԵՎ ՓՄՁ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է դասընթացի բիզնես և ՓՄՁ կառավարման վերաբերյալ:

Դասընթացը կազմակերպվում է Տավուշի մարզի երեք տարի և ավելի պետական գրանցում ունեցող ՓՄՁ ներկայացուցիչների համար, դասընթացի տևողությունը 10 օր է:

Դասընթացը ներառում է ՓՄՁ կառավարման պլանի մշակում՝ նախատեսված յուրաքանչյուր մասնակցի համար:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Բիզնես էթիկա
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ստեղծագործականություն և քննադատական մտածողություն
  • Հաճախորդների սպասարկման ծառայություններ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ֆինանսական կառավարում (Այն կներառի նաև արտաքին ֆինանսավորման հասանելիությունը)

Խրախուսվում է մասնակցություն հատկապես գյուղական բնակավայրերից, ինչի համար  մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կհատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից:

Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ:  Մասնակցությունն անվճար է:

Մասնագիտական դասընթացները տեղի կունենան Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ և Դիլիջան քաղաքում: Դիմումների վերջնաժամկետն է 01.08.2018:

Լրացված հայտադիմումը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով narineghazinyan7@gmail.com կամ  ներկայացնել «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրասենյակ՝ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, Երևանյան 5/7:

Հեռախոս՝ +374 0266 2 44 55

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից:

Դիմումի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ: