Դասընթացներ գյուղական համայնքների երիտասարդների համար

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար: 2015թ. սեպտեմբերին նման դասընթացներ է կազմակերպվել Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում: Դասընթացի մասնակից 25 երիտասարդներ գիտելիքներ են ստացել դրամաշնորհային հայտ–առաջարկներ կազմելու, համայնքային խնդիրների լուծման գործում կամավորական նախաձեռնություններով հանդես գալու համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են 5 դրամաշնորհային հայտ-առաջարկ, որոնք ներկայացվել են միջազգային դոնոր կազմակերպություններին: Ծրագիրը իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունիս – սեպտեմբեր, 2015թ.

Ծրագրի բյուջե՝ $ 1500