Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակության աճ Տավուշի մարզում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն 2012թ.-ից համագործակցում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ՝ զարգացնելու Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների կարողություններն ու մրցունակությունը: Ծրագիրը ձգտում է ապահովել նպատակային ենթածրագրային ներդրումներ Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որոնք կօգնեն ամրապնդել գյուղմթերք արտադրողների և վերամշակողների միջև կապերը, կնպաստեն սննդամթերքի անվտանգությանը, վերամշակմանը, շուկայահանմանը: Ուսումնասիրվում են Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունների (հատկապես անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների) կարիքները, գնահատվում են գյուղացիական տնտեսությունների մրցակցային առավելությունները: Ծրագրի շրջանակներում արդեն ձևավորվել են 23 ֆերմերային կոոպերատիվներ, մասնակի վերանորոգվել են միջգյուղային և դեպի արոտավայրեր տանող ճանապարհներ, ձեռք են բերվել գյուղտեխնիկա և տրանսպորտային միջոցներ: Ֆերմերային տնտեսությունների կարողությունները զարգացնելու նպատակով կատարվում են նաև ֆոնդհայթհայթման աշխատանքներ: Ձեռք բերված միջոցները ուղղվում են նպատակային ենթածրագրեր իրականացմանը՝ ստեղծելու համար գյուղմթերքի արտադրության և վերամշակման նոր պայմաններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի անվտանգությանը և վերականգնվող էներգոռեսուրսների օգտագործմանը: Ծրագիրն իրականացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն՝ Համաշխարհային բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ սեպտեմբեր, 2012թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 220 000