Բիզնեսի կառավարման դասընթաց Իջևանում, Բերդում և Դիլիջանում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու բիզնեսի կառավարման դասընթացի Տավուշի մարզի բոլոր այն ՓՄՁ-ներին, որոնք ունեն 3 և ավելի տարվա պետական գրանցում: Դասընթացը նպատակաուղղված է զարգացնելու մարզում գործունեություն ծավալող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները և արդյունավետ կառավարման հմտությունները: Ժամանակակից աշխարհի քաղաքական, տնտեսական, ֆինանսական մարտահրավերները հատկապես շոշափելի են փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնց դիմակայելու ամենաարդյունավետ միջոցը կայուն կառավարման համակարգի գործարկումն  է, ինչն էլ իր հերթին շարունակական զարգացման հիմնական երաշխիքն է:  Եթե մտադիր եք կառուցել մրցունակ և կայուն զարգացող տնտեսություն և կարիք ունեք մասնագիտական կարողությունների բարելավման, ապա այս դասընթացը ձեզ համար է:  Դասընթացը ներառում է հետևյալ թեմատիկան՝

  • մասնագիտական էթիկա
  • շուկայագիտություն
  • քննադատական մտածողություն
  • ստեղծագործ մտածողություն
  • մարդկային ռեսուրսնի կառավարում
  • ֆինանսական կառավարում
  • գործառնական կառավարում
  • ռազմավարական կառավարում

Դասընթացների առաջին փուլը ք. Իջևանում տեղի է ունենալու հոկտեմբերի 8-10, ք. Բերդում՝ 11-13, ք. Դիլիջանում՝ 15-17: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Դասընթացի հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Բիզնեսի կառավարման դասընթաց