Բիզնեսի կառավարման դասընթաց Բերդում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ) հետ համատեղ հրավիրում է մասնակցելու բիզնեսի կառավարման դասընթացի Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի բոլոր այն ՓՄՁ-ներին, որոնք ունեն 3 և ավելի տարվա պետական գրանցում կամ ֆերմերներին, ովքեր ունեն 3 տարուց ավել փորձ այգեգործության կամ անասնապահության ոլորտում: Դասընթացը նպատակաուղղված է զարգացնելու մարզում գործունեություն ծավալող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների և ֆերմերների մասնագիտական կարողությունները և արդյունավետ կառավարման հմտությունները: Դասընթացի ընթացքում մասնակիցների համար կկազմվեն անհատական բիզնես պլաններ և լավագույն բիզնես գաղափարները հնարավորություն կունենան ստանալու մինչև 1,500,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն, որից 40%-ը դրամաշնորհային բաղադրիչ է, իսկ 60%-ը ենթակա է հետվերադարձի առանց հավելյալ տոկոսադրույքի:

Դասընթացը տեղի է ունենալու 07.05-16.05.2019 ք. Բերդում, «ՀՕՖ»-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Բերդ, Հայկ Նահապետի 8): Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Դասընթացի հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Բիզնեսի-կառավարման-դասընթաց