Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնը՝ նոր գույքով

 «Անհոգ ծերություն-բարեկարգ համայնք» ծրագրի շրջանակներում Բերդավանի երիտասարդական նախաձեռնող խմբի ջանքերով ավարտին հասցվեցին Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնի կահավորման աշխատանքները:

Համայնքում գործող կենտրոնն այժմ ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում կհյուրընկալի իրենց ազատ ժամանակը կենտրոնում անցկացնող պապիկներին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և մասնակցել են ծրագրի իրականացման աշխատանքներին:

Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնի բարեկարգման աշխատանքները կատարվել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։