Բարեկարգվել է Բագրատաշենի համայնքային հրապարակը

«Մեզ է վստահված ամենակարևորը» ծրագրի շրջանակներում Բագրատաշենի երիտասարդական նախաձեռնող խմբի ջանքերով ավարտին հասցվեցին Բագրատաշենի համայնքային հրապարակի բարեկարգման աշխատանքները:
Տեղադրվեցին նոր մետաղական նստարաններ և աղբամաններ:

Բագրատաշենի համայնքային հրապարակի բարեկարգման աշխատանքները կատարվել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։