«Առաջնորդություն» խորագրով դասընթաց՝ Ջոզեֆ Դոշերից

Հոկտեմբերի 15-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի երեք տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ:

Դասընթացը վարում էր ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը: Հիմնվելով ուսուցչության և առաջնորդության ոլորտներում ունեցած իր 35-ամյա փորձի վրա՝ Ջոդի Դոշերը նշեց, որ առաջնորդության համար կարևոր գործոն է համարում գիտելիքը, անծանոթների հանդեպ հոգատարությունը, ոլորտի փոփոխությունը: Դասընթացավարն անդրադարձավ նաև անցյալի և ներկայի մի շարք առաջնորդների գործունեությանն ու փորձին՝ Նելսոն Մանդելա, Մարտին Լյութեր Քինգ, Ռոբերտ Քենեդի, Դալայ Լամա, Դոնալդ Թրամփ և այլք, առանձնացրեց նրանց բնորոշ հատկանիշները, ներկայացրեց նրանց կատարած կարևոր քայլերը: Ի մի բերելով ներկայացված կերպարներին բնորոշ գծերը՝ պարոն Դոշերը որպես առաջնորդի կարևոր հատկանիշներ առանձնացրեց բանակցելու կարողությունը, ուժը իմաստուն կերպով կիրառելու և այլոց ոգեշնչելու ու հզորացնելու ունակությունը: Դասընթացն անցավ ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում:

Դասընթացի երկրորդ հանդիպումը տեղի կունանա հոկտեմբերի 22-ին: