• Հոկտեմբերի 30, 2015

Աշխատակազմ

«Աջակցություն Նոյեմբերյանին» (01.10.2016թ.-ից վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպություն) ՀԿ-ի  կողմից իրականացված ծրագրերի և մատուցվող ծառայությունների բարձր որակը պայմանավորված է արհեստավարժ աշխատակազմի առկայությամբ: Հիմնական աշխատակազմը ունի համապատասխան մասնագիտական կրթություն, անցել է լրացուցիչ վերապատրաստումներ  ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրյա ուսումնական հաստատություններում: Նրանք բոլորը ունեն բազմամյա փորձ, որը ձեռք են բերել կազմակերպության կողմից իրականացվող  ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օտարերկրյա փորձագետների հետ համագործակցության ընթացքում:

Կազմակերպության ղեկավարությունը պարբերաբար իրականացնում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների և  կարիքների գնահատում, կազմակերպում է աշխատակազմի խրախուսման միջոցառումներ, խրախուսում է թիմային աշխատանքը:

Կազմակերպությունը ունի տեղական և արտասահմանյան  կամավորներ: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը պայմանագրային հիմունքներով  աշխատում է խորհրդատուների և դասընթացավարների հետ:

 

Հասմիկ Ազիբեկյան

Նախագահ

Ունի մեկ տասնյակից ավել աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր սեկտորներում: Նախկինում Հասմիկն աշխատել է որպես Հայկական Կարմիր  Խաչի Նոյեմբերյանի մասնաճյուղի ծրագրերի ղեկավար, Տավուշի մարզի զարգացման ծրագրի  խորհրդական, ՓՄՁ  և գյուղատնտեսության   ոլորտների զարգացման աշխատանքային խմբի պատասխանատու և «Գործարար Կապեր» Բիզնեսի Աջակցության Միջազգային կենտրոն ՍՊԸ –ի տնօրեն:  Ղեկավարել է մի քանի տասնյակ տեղական և միջազգային ծրագրեր: Ունի բանասիրական և  տնտեսագիտական կրթություն: Հիմա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ծրագրի տնօրեն:

Անի Հարությունյան

Ծրագրերի կառավարիչ

Անի Հարությունյանը սկսել է աշխատել «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպությունում 2005  թվականից: Կազմակերպությունում աշխատանքի անցնելուն զուգահեռ Անին համատեղությամբ աշխատել է Նոյեմբերյանի ավագ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և “Project Harmony” հայաստանյան մասնաճյուղում որպես ծրագրի կրթական համակարգող Տավուշի մարզում: Ղեկավարել է տեղական և միջազգային ծրագրեր, մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի բանասիրական կրթություն: Հիմա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ծրագրի համակարգող:

Քրիստինե Ղևոնդյան

Ֆինանսական կառավարիչ

Քրիստինե Ղևոնդյանը միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» (նախկինում՝ «Աջակցություն Նոյեմբերյանին»)  տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության թիմին 2017թ. հունվարին: Նա ավելի քան 15 տարի աշխատել է ֆինանսական ոլորտում: Նրա մասնագիտական պատմությունը ներառում է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են աուդիտորը, տնօրենը, ֆինանսական տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ դասընթացավարը: Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աուդիտի որակավորմամբ հավաստագրված աուդիտոր: Հիմա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ֆինանսական կառավարիչ:

Զոյա Վարդանյան

Ադմինիստրատոր

Զոյա Վարդանյանը միացել է «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպության թիմին 2005  թվականից: Նախքան կազմակերպությունում աշխատանքի անցնելը, Զոյան աշխատել է Կողբի թիվ 2 դպրոցում ռուսերեն լեզվի ուսուցչուհի, “REC Caucasus” անտառների  պահպանության ծրագրի Տավուշի համակարգող: Ղեկավարել է տեղական և միջազգային ծրագրեր, մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի բանասիրական կրթություն: Հիմա աշխատում է 2014 թ.-ի հուլիսին մեկնարկած ՀԿ ԴԵՊՈ ծրագրում, որպես ծրագրի ֆինանսական խորհրդական:

 

Լալա Մամյան

Ֆինանսական կառավարչի օգնական, խորհրդատու

Լալա Մամյանը միացել է «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպության թիմին 2015  թվականի հոկտեմբերից: Նախքան կազմակերպությունում աշխատանքի անցնելը, Լալան աշխատել է Նավի-Նոյ ՍՊԸ-ում որպես հաշվապահ:   Մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի տնտեսագիտական  կրթություն: Հիմա նա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ծրագրի ֆինանսական խորհրդատու:

 

Ռոման Սարգսյան

Երիտասարդական ծրագրերի ղեկավար, տեխնիկական պատասխանատու

Ռոման Սարգսյանը միացել է «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպության թիմին 2012  թվականից: Հանդիսանում է մի քանի երիտասարդական ծրագրերի հեղինակ և ղեկավար ինչպես նաև պատասխանատու է կազմակերպության ինտերնետային կայքի ձևավորման և համակարգիչների տեխնիկական սպասարկման համար: Կամավոր հիմունքներով համագործակցում է Իջևանի Ինֆո տան և Կարմիր Խաչի հետ: Մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի բանասիրական կրթություն: Հիմա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ծրագրի կարողությունների զարգացման օգնական:

Անուշ Հախոյան

ՀԿ ԴԵՊՈ ծրագրի համակարգող

Միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» (նախկինում՝ «Աջակցություն Նոյեմբերյանին»)  տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությանը, որպես կամավոր՝ միաժամանակ կամավորության սկզբունքով աշխատելով Կարմիր խաչի Նոյեմբերյանի մասնաճյուղում: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացների և կոնֆերանսների: Իր աշխատանքնային գործունեությունը «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունում սկսել է, որպես ՀԿ ԴԵՊՈ ծրագրի համակարգող:  Գլխավորում է ծրագրի շրջանակներում գործող գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունը և համակարգումը:

 

Նարինե Ղազինյան

Կարողությունների զարգացման կառավարիչ

Նարինե Ղազինյանը միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» (նախկինում՝ «Աջակցություն Նոյեմբերյանին»)  տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության թիմին 2016թ. -ից: Աշխատել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Մասնակցել է մի շարք հասարակայնության հետ կապերի, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության մասին մասնագիտական դասընթացների: Նաև Ազգային դեմոկրատական ինստիտուտի շրջանավարտ է: Հիմա աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես ծրագրի կարողությունների զարգացման կառավարիչ:

 

 

Շուշան Գրիգորյան

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» (նախկինում՝ «Աջակցություն Նոյեմբերյանին») տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությանը 2017 թ.-ից: ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո, նախկինում աշխատել է հայկական լրատվական կայքում՝ որպես գլխավոր խմբագիր:

Այժմ աշխատում է 09.01.2017թ.-ին մեկնարկած «Տավուշի Մարզի Ինտեգրված և Հավասարակշռված Տնտեսական Զարգացում» ծրագրում, որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: