Անգլերեն լեզվի դասընթաց Նոյեմբերյանում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ջոդի Դոշերի նախաձեռնությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյանում կազմակերպվելու է անգլերեն լեզվի դասընթաց, որը վարելու է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ջոդի Դոշերը: Դասընթացը ներառում է դասապատրաստում և անգլերեն բանավոր խոսքի զարգացման հմտություններ: Դասընթացին ընդգրկվելու համար կարող են դիմել 5-10-րդ դասարանի աշակերտները Նոյեմբերյան, Կողբ և Այրում համայնքների բնակավայրերից: Գրանցվելու համար զանգահարել 2-44-55 հեռախոսահամարով մինչև 2018թ. սեպտեմբերի 25-ը: Մասնակիցների համար սահմանված է անդամավճար՝ ամսական 500 դրամի չափով: