Ամանորյա ավանդական միջոցառումներ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներում և մանկապարտեզներում

2010 թվականից «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն ամեն տարի ամանորյա միջոցառումներ է հովանավորում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում: Ձմեռ Պապը և Ձյունանուշը իրենց տոնական բարեմաղթանքներով և նվերներով այցելում են կրթական հաստատություններ: Ամենամյա այս ծրագիրը իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ խաղաղության կորպուսի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ դեկտեմբեր, 2010թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 7800